16/03/2020 23:02
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 15-ով. ընդհանուր դեպքերի թիվը հասավ 45-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 15-ով, հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց», - նշել է նախարարը: