16/03/2020 20:36
Այս պահին Հայաստանում կա 360 շնչառական ապարատ․ Վարչապետ
Այս պահին Հայաստանում կա 360 շնչառական ապարատ, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկրում կա 360 ապարատ, 11 հատ ձեռք ենք բերում, 15 հատ պատրաստ, էս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում ունենք», - ասաց Փաշինյանը։
Նա նկատեց՝ գուցե ճգնաժամն այն ծավալի հասնի, որ պարզվի 1000 շնչառական ապարատն էլ բավարար չէ, բայց այս պահին նման իրավիճակ չկա։
«Մենք 30 ախտորոշված դեպքերից երկուսն ունենք, որ թոքաբորբ են տանում, մնացածն անհրաժետություն չունեն»։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից Aysor.am-ի հետ զրույցում նշել էին, որ կատարվել է գնահատում, սակայն իրենք չեն կարող հրապարակել հանրապետության բոլոր բուժհաստատություններում առկա արհեստական շնչառական սարքերի թվաքանակը: