16/03/2020 15:50
Արտակարգ դրության պայմաններում անձանց սեփականության իրավունքի սահմանափակումներ կլինեն
Հայաստանում կառավարության որոշմամբ մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության պայմաններում անձանց սեփականության իրավունքի սահմանափակումներ կլինեն։
«Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով», - նշված է արտակարգ դրություն հաստատելու որոշման նախագծում։