16/03/2020 18:24
Բանկային տոկոսները պետք է սառեցվեն, որ մարդիկ երկրորդ հարվածը չստանան. Գագիկ Ծառուկյան
Այսօր ամենկարևորն այն է, որ երկու-երեք ամիս ժամկետով դադարեցվեն բանկային տոկոսները, մայր գումարները: Այսօր առևտուր չկա, իսկ մարդիկ պետք է մայր գումար, տոկոս փակեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Բանկային տոկոսները պետք է սառեցվեն, որ մարդիկ երկրորդ հարվածը չստանան: Այսօր պետք է այդ որոշումը կայացվի, թե չէ մեր ամբողջ տնտեսությունը կկորի, կգնա», - ասաց պատգամավորը:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ բանկային գործարքները պետք է հետաձգվեն առնվազն 3 ամսով: