17/03/2020 13:27
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 64 դեպք կա
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը՝ արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում
✅Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
✅Հաճախակի լվանալ ձեռքերը առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո
✅Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:
✅Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: