17/03/2020 15:01
Facebook-ն ու Google-ը հայտարարել են COVID-19-ի մասին ապատեղեկատվության դեմ պայքարի մասին
Facebook-ը, Google- ը, Microsoft-ը, LinkedIn-ը, Reddit-ը, Twitter-ը և YouTube-ը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է՝ նրանք սերտորեն աշխատում են COVID-19-ի մասին ապատեղեկատվության տարածումը կանխելու համար:
Հայտարարությունը տարածվել է Facebook-ի կողմից:
«Մենք համատեղ պայքարում ենք վիրուսի մասին խարդախության և ապատեղեկատվության դեմ, տարածում ենք հուսալի բովանդակություն մեր հարթակներում և կիսվում կարևորագույն նորություններով, որոնք համաձայնեցված են առողջապահական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում», - ասվում է հայտարարության մեջ:
Այս ընկերությունները նաև կոչ են անում այլ կորպորացիաներին համատեղ աշխատել՝ «համայնքները առողջ և անվտանգ դարձնելու համար»: