17/03/2020 19:24
ԱՀԿ գլխամասի երկու աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկու աշխատակից վարակվել է նոր կորոնավիրուսով, նրանք մեկուսացված են: Վարակվածների շփման շրջանակը ստուգվում է, երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը:
«ԱՀԿ-ի երկու աշխատակիցների մոտ հաստատվել է COVID-19-ի առկայություն: Նրանք մեկուսացված են, և նրանց գործընկերները ստուգվել են», - նշել է նա: