17/03/2020 09:37
«Հրապարակ». Արցախում ընտրությունները կկայանան
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան ընտրությունների հարցում, ի տարբերություն հայաստանյան զարգացումների, կասկած չկա՝ թե՛ արցախյան իշխանությունների, թե՛ թեկնածուների կարծիքը միանշանակ է. չնայած թեկնածուները քարոզարշավի իրենց գրաֆիկներում որոշակի փոփոխություններ են մտցրել` բացառելով փակ տարածքներում հանդիպումները, ընտրությունները չեն հետաձգվելու։
«Ընտրություններին մնացել է ընդամենը 15 օր, կորոնավիրուսի որևէ դեպք մենք Արցախում չունենք, ուստի օրակարգում նման հարց դեռևս չկա, այլ բան է, որ միջոցներ են ձեռնարկում ոչ միայն կորոնավիրուսի արգելման, մինիմալիզացված շփումների, հանդիպումների հետ կապված, այլև հանդիպումները տեղափոխվում են առավել օպտիմալ` օնլայն մակարդակ», - ասաց արցախյան մեր աղբյուրը:
Ի դեպ, այնտեղ գտնում են, որ, ըստ անհրաժեշտության, իրենց մոտ ևս կարող են արտակարգ դրություն հաստատել` ընտրությունները հավուր պատշաճի, վերահսկողությամբ իրականացնելու համար: «Կոնտրոլ պունկտերո՞վ»։ «Եթե բանը հասնի դրան, ձևը կորոշենք՝ ԿԸՀ-ն արդեն կազմակերպչական աշխատանքներ է տանում, որպեսզի ընտրությունների օրը ընտրատեղամասերում մասնակիցների կուտակումներ չլինեն, ամեն բան ախտահանված, անվտանգության նորմերին համապատասխան լինի»»: