17/03/2020 17:57
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 հազարը
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է մոտ 2 հազարով, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 11,2 հազարը, մահացել է մոտ 500 մարդ:
«Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 1987 նոր դեպք, համաճարակի սկզբից` 11178. նրանցից 46%-ը հիվանդանոցներում է, 4% -ը` 491-ը մահացել է», - ասուլիսի ժամանակ հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդոն Սիմոնը: