17/03/2020 17:45
Համաճարակային իրավիճակով պայմանավորված Պաշտպանության նախարարությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների ընդունումը
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին.
[email protected], [email protected]:
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:
Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով:
Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով», - նշում են ՊՆ-ից: