17/03/2020 19:05
Միշուստինը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննարկել է ԱՊՀ երկրների վարչապետների հետ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ նա ԱՊՀ Կառավարության ղեկավարների հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և այն միջոցները, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հետ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննարնել ենք նախօրեի երեկոյան: Ես նրանց տեղեկացրել եմ, որ մարտի 18-ից սկսած, այսինքն՝ վաղվանից մինչև մայիսի 1-ը, օտարերկրյա քաղաքացիների և առանց քաղաքացիության անձանց մուտքը Ռուսաստան սահմանափակ կլինի », - հաղորդել է Միշուստինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
«Երեկ ես արդեն տեղեկացրել եմ իմ զրուցակիցներին և կցանկանայի հիմա կրկնել, որ այդ որոշումները պայմանավորված են եղել արտակարգ իրավիճակով», - ընդգծել է վարչապետը: