17/03/2020 19:54
Նիդեռլանդներում կորոնավիրուսնով վարակվածների թիվը հասել է 1705-ի
Նիդեռլանդներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1705-ի, մահացել է 43 մարդ, հայտնում է երկրի առողջության ազգային ինստիտուտը (RIVM):
Երկուշաբթի հաղորդվել էր վիրուսից 1413 վարակվածի և 24 մահացածի մասին:
«Երեկվանից ի վեր 292 մարդու մոտ ախտորոշվել է COVID-19 վարակ, ուստի վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1705-ի», - ասվում է ինստիտուտի կայքում:
Օրվա ընթացքում ևս 19 մարդ մահացել է: