17/03/2020 20:03
Նորվեգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1308-ի
Նորվեգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 139-ով և հասել 1308-ի, ասվում է Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի հաղորդագրության մեջ:
«Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1308-ի, որոնցից 139-ը վարակվել են վերջին օրվա ընթացքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերցված նմուշների ընդհանուր թիվը գերազանցում է 21 հազարը, լաբորատորիաներն աշխատում են ինտենսիվ ռեժիմով: