17/03/2020 17:54
Լեհաստանում կորոնավիրուսի կասկածով 15 նախարարի կարանտին են ուղարկելու
Լեհաստանում 15 նախարարի կարանտին են ուղարկելու այն բանից հետո, երբ նրանցից մեկը` շրջակա միջավայրի նախարարը, վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները:
Նախօրեին՝ մարտի 16-ին, նախարար Միխալ Վոսը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել, սակայն ինքն իրեն դեռ լավ է զգում:
Կառավարության վերջին նիստը կայացել է մարտի 10-ին, որին 24 նախարարներից 15-ն էին ներկա, այդ թվում ՝ վարակվածը:
Որոշվել է կարանտինացնել այս հանդիպման բոլոր մասնակիցներին:
Վարչապետ Մաթեուս Մորավեցկին նիստին ներկա չէր, ինչի շնորհիվ խուսափել է կարանտինից: