17/03/2020 19:44
Սիրիայում կորոնավիրուսի պատճառով փակվել են ռեստորաններն ու սրճարանները
Սիրիայի իշխանությունները կարգադրել են ժամանակավորապես բոլոր ռեստորաններն ու սրճարանները փակել՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների մաս, երեքշաբթի հայտնել է ՍՀ առողջապահության նախարարի տեղակալ Ահմադ Հալիֆավին:
«Որոշում է կայացվել փակել ռեստորաններն ու սրճարանները՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս», - ասել է Հալիֆավին սիրիական պետական «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքի եթերում:
Փոխնախարարի խոսքով՝ Առողջապահության նախարարության հատուկ ծառայությունները մեծացրել են վերահսկողությունն արագ սննդի ոլորտում մասնագիտացված ձեռնարկությունների սանիտարահիգիենիկ ստանդարտների նկատմամբ: