17/03/2020 18:05
Տեխասում կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է բանտարկյալի մահապատիժը
ԱՄՆ Տեխաս նահանգում դատարանը նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով հետաձգել է բանտարկյալ Ջոն Ուիլյամ Հումելի մահապատժի իրականացումը: Վերջինս մահապատժի էր դատապարտվել 2011թ.-ին՝ իր հղի կնոջ, 5-ամյա դստեր և աներոջ սպանության համար, հայտնում է «Texas Tribune» թերթը:
Դատապարտյալի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խնդրելով, որ չորեքշաբթի նախատեսված մահապատժի կատարումը հետաձգվի՝ COVID-19-ի տարածման և արտակարգ դրության պատճառով:
Նա նշել է, որ մեծ թվով մարդկանց, այդ թվում՝ հարազատների, լրագրողների և պաշտոնատար անձանց ներկայությունը մահապատժի ժամանակ կբարձրացնի բանտարկյալների շրջանում COVID-19-ի տարածման ռիսկը: