17/03/2020 14:29
Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսը և նրա կինը դուրս են գրվել հիվանդանոցից
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոն, որոնց մոտ ավելի վաղ ախտորոշել էին կորոնավիրուս, բուժում անցնելուց հետո դուրս են գրվել Ավստրալիայի հիվանդանոցից, հայտնել է նրանց որդին՝ Չեթ Հենքսն Instagram-ում:
«Նրանց դուրս են գրել հիվանդանոցից, սակայն նրանք դեռ կարանտինում են ու շատ ավելի լավ են զգում», - նշել է Չեթ Հենքսը:
Նա նաև մաղթել է բոլորին, ովքեր տուժել են կորոնավիրուսից, շուտ ապաքինվել: