17/03/2020 18:50
Ուկրաինացի նախարարը փորձել է զբաղեցնել նախագահի աթոռը (Տեսանյութ)
Ուկրաինայի տնտեսական զարգացման, առևտրի և գյուղատնտեսության նոր նախարար Իգոր Պետրաշկոն երդմնակալության տեքստն ընթերցելու համար գնացել է ոչ թե Գերագույն Ռադայի ամբիոնի, այլ՝ նախագահի աթոռի մոտ, հայտնում է Strana.Ua-ն:
Ներկաները ծիծաղել են, իսկ խորհրդարանի նախագահ Դմիտրի Ռազումկովը կատակել ՝ «խիզախ է»:
Պետրաշկոն շրջվել է և գնացել դեպի ամբիոն, որտեղ երդում է տվել: