17/03/2020 17:01
Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 187-ի
Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 187-ի, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր 140 դեպքի մասին, ևս 11 մարդ մահացել է:
«Առողջապահության նախարարությունը հայտնում է COVID-19- ի 45 նոր դեպքերի մասին: Երկրում դեպքերի ընդհանուր թիվը 187 է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ ապաքինվել է 4 մարդ: