17/03/2020 14:14
Ճապոնիան Իրանին 23,5 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Իրանին հատկացնել 2,5 միլիարդ իեն (մոտ 23,5 միլիոն դոլար)՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, երեքշաբթի հայտնել է ԱԳՆ նախարար Մոտեգի Տոսիմիցուն:
«Իրանում վարակվածների թիվը մոտենում է 15 հազարի, ինչը Չինաստանից և Իտալիայից հետո աշխարհում ամենամեծ երրորդ ցուցանիշն է: Վիրուսի տարածումը մեծ մտահոգություն է առաջացնում միջազգային ամբողջ հանրության համար», - ասել է նա NHK- ի հեռարձակած մամուլի ասուլիսում:
Ճապոնիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Իրանում կարող է լինել «տեխնոլոգիական համագործակցության անհրաժեշտություն, ինչպես նաև նյութական աջակցություն՝ բժշկական աշխատողների, հիվանդանոցների, կարանտինային բազաների և այլ վայրերի»:
Ըստ նրա՝ այդ գումարը կառանձնացվի 15,5 միլիարդ իենից (145,6 միլիոն դոլար), որը Ճապոնիան նախատեսում է ուղարկել միջազգային կազմակերպություններին: