17/03/2020 13:59
Իրանը ազատ է արձակել մոտ 85 հազար բանտարկյալի կորոնավիրուսի պատճառով
Իրանը ազատ է արձակել մոտ 85 հազար բանտարկյալ՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին, հայտարարել է Իրանի դատական իշխանությունների ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայլին:
«Մինչ այժմ ազատ է արձակվել մոտ 85 հազար բանտարկյալ», - մեջբերում է նրա խոսքերը Mizam Online գործակալությունը:
Իրանում կորոնավիրուսով վարակի առաջին անգամ դեպքը գրանցվել է փետրվարի 19-ին: Այդ ժամանակից ի վեր, կորոնավիրուսն արձանագրվել է երկրի բոլոր նահանգներում, և հիվանդությունների թիվը, ըստ վերջին տվյալների, կազմում է 14991: 853 մարդ մահացել է: Բուժվել է մոտ 5 հազար մարդ: