17/03/2020 13:54
Ուկրաինայում կարանտինի կանոնների խախտման համար կտուգանեն
Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի կայացած արտահերթ նիստում ընդունել է օրենք, որով առաջարկվում է տուգանքներ մտցնել և ուժեղացնել քրեական պատասխանատվությունը՝ կորոնավիրուսների կարանտինի կանոնների խախտման համար:
Համապատասխան օրենքին աջակցել է 344 խորհրդարանական` պահանջվող նվազագույնը 226 ձայնի պարագայում: Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրվի Ուկրաինայի նախագահի կողմից:
«Համաճարակային և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար սահմանված կանոնների և նորմերի խախտումը, եթե այդպիսի գործողությունները հանգեցրել են կամ միտումնավոր կարող են հանգեցնել այդ հիվանդությունների տարածմանը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երեք հազարապատիկ, կամ մինչև վեց ամիս ժամկետով կալանքով, կամ ազատության սահմանափակմամբ մինչև երեք տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով », - ասվում է օրենքի տեքստում:
Նույն գործողությունները, եթե դրանք հանգեցրել են մարդկանց մահվան կամ այլ ծանր հետևանքների, պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով: