17/03/2020 17:14
Ռուսաստան գնացող բեռնատարների մուտքը հայ-վրացական սահմանին արգելվում է միայն եղանակի պատճառով. Լարսը բացվելուն պես՝ նրանք կհատեն սահմանը. ՀՀ ԱԳՆ
Եղանակային պայմաններից ելնելով՝ շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանպարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը,
Ռուսաստան գնացող բեռնատարների մուտքը հայ-վրացական սահմանին այս պահին արգելվել է միայն վերը նշված պատճառով, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դեպի Լարս տանող ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական սահմանը։
Նշենք,որ ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, արգելել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան:
Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները։