17/03/2020 12:29
Ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր ՀՀ-ում չկա. ՏՄՊՊՀ նախագահ
Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Մենք 44 անուն ապրանք ենք մոնիտորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, պահեստներում նույնպես կա», - ասաց ՏՄՊՊՀ նախագահը։
Նա քաղաքացիներին հորդորեց մնալ գնումներ կատարելու խելամիտ սահմաններում։
«Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալու երևույթից, բայց հավաքվել խանութներում և հերթեր կուտակել, դա ևս ավելի մեծ խնդիր է», - ասաց Գևորգյանը։