17/03/2020 19:09
Ցուցում եմ տվել 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ. Ավինյան
Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ, հայտնել է փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
«Մասնավորապես.
✅կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց։
✅ներկայացնել աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։
Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ», - նշել է Ավինյանը: