17/03/2020 13:33
Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ «The Beautified Project» խումբը չեղարկել է հայաստանյան համերգը
Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ The Beautified Project խումբը չեղարկել է ապրիլի 6-ին Երևանում նախատեսված համերգը: Այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի ֆեյսբուքի էջից:
«Հարգելի ընկերներ և The Beautified Project-ի հետևորդներ, ինչպես տեղյակ եք, կորոնավիրուսի հետագա զարգացումը կանխելու նպատակով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Ուստի, հարգելով կառավարության որոշումը, ցավոք ստիպված ենք չեղարկել Ապրիլի 6-ին նախատեսված համերգը:
Տոմսերի հետվերադարձի գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրենք տեղեկություն և հեռախոսահամար:
Շնորհակալություն շարունակական աջակցության և համբերության համար, մաղթում ենք բոլորիդ քաջ առողջություն»,-գրել է Անդրե Սիմոնյանը: