17/03/2020 16:30
Կարանտինի ռեժիմը խախտելու համար պատասխանատվություն սահմանող նախագծերը գրեթե պատրաստ են․ փոխնախարար
Շուտով շրջանառության մեջ կդրվեն կարանտինը խախտելու համար պատասխանատվություն սահմանող նախագծերը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
«Արդեն իսկ առկա են կոնկրետ նախագծեր, շուտով դրանք շրջանառության մեջ կդրվեն: Դրանք գրեթե պատրաստ են», - ասաց նա։
Դիարկմանը՝ հստակ ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը՝ փոխախարարն արձագանքեց.
«Խոսքը և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվության մասին է՝ կախված իրավախախտման բնույթից և վտանգավորությունից»։