17/03/2020 18:20
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած», - նշել է նախարարը: