17/03/2020 12:08
Սուպերմարկետներից ավելի հարմար է առևտուր անել, բայց փոքր և միջին կրպակներին էլ մի մոռացեք. Վարչապետի կոչը
Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն՝ հնդկաձավար, ոսպ և այլն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով արտակարգ դրության մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ, այսպես ասած, ճգնաժամային, խուճապային գնումներ են իրականացնում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ընդհանրապես, ճգնաժամային գնումներ և խուճապային գնումներ չիրականացնել։ Խանութները, ցանցերը պահեստներում որևէ ապրանքի պակասություն չունեն», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց նաև, թե իրեն ասել են, որ խոշոր սուպերմարկետների ցանցի առևտուրն աճել է միջինում 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առևտուրը՝ նվազել։
«Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ կոչ անել, որ փոքր և միջին բիզնեսի մասին չմոռանաք։ Հասկանում եմ, որ սուպերմարկետներից շատ ավելի հարմար է առևտուր անել, բայց բազմաթիվ մեծ ծավալի ապրանքներ են կուտակված փոքր և միջին կրպակներում, և դրանք զարմանալիորեն արանք սպառելու խնդիր ունեն», - ասաց Փաշինյանը։