17/03/2020 11:55
Սպիրտի գնի աճը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխության հետ. Վարչապետ
Խոսվում է նրա մասին, որ սպիրտի գինն անտրամաբանական աճ է արձանագրել, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սպիրտի գնի աճը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխության հետ։ Սպիրտի նվազագույն գին հասկացություն կա, և այդ նվազագույն գինը փոխվել է։ Գնի բարձրացումը կապված է բացառապես դրա հետ, և կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել», - ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ իրեն ասել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո տեղի չի ունեցել։