17/03/2020 12:33
Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ է. Նիկոլ Փաշինյան
Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, մեր ֆինանսական համակարգը շատ ուժեղ է՝ մանավանդ անցած տարվա ցուցանիշներից հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ ռեկորդային բարձր մակարդակի: ԿԲ-ն աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահուստավորել, այնպես որ այստեղ խնդիր չենք ունենալու», - ասաց գործադիրի ղեկավարը՝ միաժամանակ հավելելով, որ ամեն ծախսվող լումայի հիմքում պետք է զարգացման ծրագիր դնել:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ անցած երկու տարիներին Հայաստանը կուտակել է շատ մեծ պոտենցիալ՝ տնտեսական ռեստարտ իրականացնելու և տնտեսական հեղափոխությունը զրոյից սկսելու համար:
«Այսօր էլ մեծ քննարկում կունենանք և առաջիկայում տնտեսությանն աջակցելու ռազմավարության պլան կգծենք», - ասաց նա: