17/03/2020 15:49
2000-ից ավելի կամավորներ պատրաստ են օգնել ՀՀ առողջապահության նախարարությանը
ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման մասին երեկվա հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:
Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:
Այս փուլում կան կամավորների բավարար տվյալներ, ինչի համար նախարարությունը ժամանակավորապես դադարեցնում է նոր կամավորներ ընդգրկելու խնդրանքը: