18/03/2020 11:56
Կորոնավիրուսով ախտորոշման վերջին դեպքերի 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսով ախտորոշման վերջին դեպքերի 99 տոկոսը արտադրամասի դեպքերն են, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հույս ունենք, որ կկարողանանք նախատեսված ծավալների մեջ պահել Հայաստանի Հանրապետությունում տարածված կորոնավիրուսը: Վստահ կարող ենք ասել, որ երիտասարդության մասով վարակն այդքան վտանգավոր չէ», - նշեց նա՝ հավելելով, որ կորոնավիրուսը պետք է ընկալել զրոյական կետ, որի վրա հենվելով՝ պետք է կառուցել նոր երկիր, նոր հարաբերություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել է 84-ի: