18/03/2020 16:00
Բժշկական համալսարանը 2 միլիոն դրամ կփոխանցի գանձապետական հաշվին՝ կորոնավիրուսը հաղթահարելու համար
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2 միլիոն ՀՀ դրամ կփոխանցվի գանձապետական հաշվին ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով, այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա բուժաշխատողներին խնդրել է չմոռանալ ինքնապաշտպանական միջոցների մասին։
«Ձեզ համար անհրաժեշտություն է՝ առողջ եղեք, որ առողջացնենք։ Հաղթելու գեթ մեկ բանաձև կա՝ միասնականություն», - Facebook-ում գրել է Մուրադյանը: