18/03/2020 14:36
Մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի 813 թեստավորում, որից 84-ը՝ դրական արդյունքով․ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին․
Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ:
Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած:
Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: