18/03/2020 18:27
Աբրամովիչը «Չելսի» մարզադաշտում գտնվող հյուրանոցը տրամադրել է բուժաշխատողներին
Լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայության (NHS) աշխատակիցներին տրամադրել է «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում գտնվող ակումբի հյուրանոցը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնում է ակումբի կայքը:
NHS-ն ընդունել է առաջարկը: Աբրամովիչը հոգալու է NHS-ի աշխատակիցների կենսապահովման ծախսերը:
Հյուրանոցը NHS-ին տրամադրվում է երկու ամսով, այնուհետև ժամկետը կվերանայվի ըստ անհրաժեշտության:
NHS-ի աշխատակազմի համար սենյակների քանակը դեռ որոշված չէ, բայց հնարավոր է, որ ամբողջ հյուրանոցը տրամադրվի նրանց:
Այս որոշումը կայացվել է, քանի որ շատ բուժանձնակազմեր աշխատում են երկարատև հերթափոխով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով և չեն կարողանում տուն վերադառնալ, կամ պետք է երկար ճանապարհ անցնեն աշխատավայր հասնելու համար: