18/03/2020 12:59
Առայժմ հստակ չէ՝ արդյոք ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի, թե ոչ
Առայժմ հստակ չէ՝ արդյոք ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի, թե ոչ: Պետք է այնպես անենք, որ եթե նույնիսկ հետաձգում լինի, քիչ լինի, ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա միաժամանակ նշեց, որ պետք է անել ամեն բան՝ չխոչընդոտելու զորահավաքի բնականոն ընթացքը՝ մասնավորապես լուծելով այն շրջանավարտների հարցը, որոնք բանակ պետք է մեկնեն ամառային զորակոչին:
Նախարարը միաժամանակ շեշտեց, որ պատրաստվում են առաջիկա օրերին սկսել դպրոցների ամբողջական ախտահանում:
«Երբ արտակարգ իրավիճակն ավարտվի, ուսումնական հաստատությունները լիովին պատրաստ կլինեն հաճախումների համար», - ընդգծեց Արայիկ Հարությունյանը: