18/03/2020 18:57
Մարտի 19-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթ կլինի. Դեսպանությունը հորդորում է Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերադառնալ այդ չվերթով
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
«Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ:
Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
Էլ. Փոստ՝ [email protected]
թեժ գիծ՝ +201207050580
Viber՝ +201207050580
WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580», - ասված է դեսպանության հաղորդագրության մեջ: