18/03/2020 22:20
Հայաստանում կորոնովիրուսով վարակված մարդկանց թիվը հասավ 110-ի
Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Հանրագումարով՝ այս պահին արձանագրվել է 110 դեպք:
Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», - նշում են ԱՆ-ից: