18/03/2020 18:01
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությանը քննարկվել են մայրաքաղաքում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և կայուն համաճարակային վիճակի պահպանման շրջանակներում իրականացվող համալիր աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին քննարկված հարցերին պատշաճ և համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: