18/03/2020 16:36
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1486-ի
Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 243-ով և կազմել 1486, հայտնում է բելգիական «Belga» լրատվական գործակալությունը:
Տասնչորս հիվանդ մահացել է:
Չորեքշաբթի կեսօրից հետո Բելգիան երկրում սահմանել է ընդհանուր կարանտին և սահմանափակվել է բնակիչների տեղաշարժը: Մարդիկ կարող են փողոցներ դուրս գալ միայն այն ժամանակ, երբ բացարձակապես անհրաժեշտ է այցելություններ մթերային խանութներ, փոստային բաժանմունք կամ բանկ: Կարանտինը վերահսկվելու է ոստիկանության կողմից:
ԵՄ երկրները պայմանավորվել են նաև սահմանափակել օտարերկրացիների մուտքը ԵՄ՝ 30 օր ժամկետով: