18/03/2020 16:54
Բելգիայում կորոնավիրուսի պատճառով տեղաշարժման սահմանափակում է մտցվել
Բելգիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ուժի մեջ են մտել տեղաշարժի սահմանափակումները:
Այս միջոցների ներդրման մասին հայտարարվել է անցյալ երեքշաբթի՝ Բելգիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից:
«Բնակչությանը հրահանգվել է մնալ տանը: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է գնալ մթերային խանութներ, դեղատներ, փոստային բաժանմունքներ, բանկեր կամ բենզալցակայաններ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 5-ը ներառյալ: