18/03/2020 14:12
Սերբիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 83-ի
Սերբիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 83-ի: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Երեքշաբթի երեկոյան երկրում կար 72 վարակված: Հայտարարվել է արտակարգ դրություն: «Առավոտյան ժամը 8.00-ին (Երևանի ժամանակով 11.00-ին) հիվանդությունը հաստատվել է 83 մարդու մոտ», - ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կատարվել է մոտ 400 թեստավորում, չորս հիվանդ գտնվում է արհեստական շնչառության սարքին միացված: