18/03/2020 20:07
Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազով ցրել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող անօրինական ներգաղթյալներին
Լույս չորեքշաբթի բախումներ են տեղի ունեցել հունա-թուրքական սահմանին, հունական ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել ապօրինի միգրանտներին ցրելու համար, հայտնում է «Associated Press»-ը:
Գիշերային ժամին մոտ 500 ապօրինի ներգաղթյալներ փորձել են ճեղքել սահմանին գտնվող պատնեշները: Հունական ոստիկանությունը հայտնել է, որ Թուրքիան նույնպես արցունքաբեր գազ է օգտագործել միգրանտների դեմ, որպեսզի չթողնի նրանց երկիր:
Ընդհանուր առմամբ, մոտ 2 հազար ապօրինի ներգաղթյալներ ներկայումս Թուրքիայի և Հունաստանի սահմանին են, նշում է գործակալությունը: