18/03/2020 19:47
Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 30 նոր դեպք
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 30 նոր դեպք: Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում գրանցվել է հիվանդության 86 դեպք, հայտնում է Մոսկվայում կորոնավիրուսային իրավիճակի մոնիտորինգի և վերահսկման օպերատիվ շտաբը:
«Մոսկվայում արձանագրվել են կորոնավիրուսով վարակի 30 նոր դեպքեր: Հիվանդների մեծ մասը ժամանել են եվրոպական երկրներից: Երեք հիվանդ վերադարձել է Մոսկվա նույն չվերթներով, որով ավելի վաղ հիվանդացածները», - ասվում է հաղորդագրության մեջ: