18/03/2020 15:48
Ռուսաստանը սահմանափակում է թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԱՄԷ թռիչքների վրա, հայտնում է կառավարության կայքը:
Կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումները մտցվում են մարտի 20-ի կեսգիշերից և վերաբերում են Ռուսաստանի տարածքից ուղևորափոխադրումներին և հակառակ ուղղություններին, բացառությամբ՝ Մոսկվայի Շերեմետևոյի օդանավակայանից դեպի Լոնդոն, Նյու Յորք, Աբու Դաբի և հակառակ ուղղություններով կանոնավոր թռիչքների:
Բացի այդ, կբացառվեն այդ երկրներից ռուսների դուրս բերման չարտերային թռիչքները: