18/03/2020 16:48
Ամենայն խստությամբ. Թուրքիայում COVID-19-ի մասին կեղծ լուրերի համար ձերբակալվել է 24 մարդ
Թուրքիայում ձերբակալվել է 24 մարդ, որոնք սոցցանցերում կանխամտածված կեղծ տեղեկություններ են տարածել կորոնավիրուսի մասին: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով տեղական NTV հեռուստաալիքին:
Գործակալության տվյալներով՝ այս դեպքերով հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 137 անձ, որոնք չճշտված և սադրիչ հաղորդագրություններ են ուղարկել վիրուսի մասին: Նրանցից 24-ը կալանավորվել են:
Այլ կասկածյալների որոնումները շարունակվում են: