18/03/2020 20:43
Հունաստանը ֆինանսական օգնություն կստանա կորոնավիրուսի պատճառով
Հատուկ եվրոպական ներդրումային հիմնադրամը Հունաստանին կտրամադրի 1,8 միլիարդ եվրո՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած տնտեսությանն աջակցելու նպատակով, չորեքշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Հունաստանի ֆինանսների նախարար Քրիստոս Ստայկուրասը՝ հայտարարելով բիզնեսի աջակցման նոր միջոցառումների փաթեթի մասին:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ բիզնեսին աջակցելու համար կհատկացվի 2 միլիարդ եվրո: