18/03/2020 14:52
Լեհաստանը չի բացառում նախագահի ընտրությունների հետաձգումը
Լեհաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Միխալ Դվորչիկը չի բացառել նախագահի ընտրությունների հետաձգումը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 10-ին:
«Կառավարությունը, խորհրդարանը, նախագահը պետք է որոշումներ կայացնեն՝ կախված արտակարգ դրությունից: Ես պատկերացնում եմ, որ եթե դրությունը պահանջի, կարող է ստեղծվել այսպիսի իրավիճակ», - ասել է Դվորչիկը: