18/03/2020 18:41
Արմենիա TV-ի դեմքերը խորհուրդ են տալիս՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ (Տեսանյութ)
Արմենիա TV-ին սկսել է նոր սոցիալական նախագիծ։ Հեռուստաընկերությունը ներկայացրել է հոլովակ, որը վիդեո-ուղեցույց է կորոնավիրուսից խուսափելու համար, գրում է Blognews.am-ը։
«Միասին հաղթենք վիրուսին» հոլովակում հեռուստաընկերության հայտնի հաղորդավարները, դերասանները հորդորում են պահպանել այն պարզ կանոնները, որոնք կօգնեն պայքարել վարակի դեմ։
Վարդան Սարգսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նարինե Սուլթանյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Ղազարյանը, Վաչե Թովմասյանը, Սաթենիկ Հազարյանը, Մկրտիչ Արզումանյանը, Գրիգոր Դանիելյանը ներկայացնում են այն ամենը, ինչ պետք է իմանալ այս վիրուսից խուսափելու համար։ Հոլովակը ցուցադրվում է եթերում և տեղադրված է Արմենիա TV-ի սոցիալական էջերում (#զգոնԱրմենիա, #առողջԱրմենիա)։
Արմենիա TV-ում նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողները, տանը մնալով, կարող են դիտել հեռուստաընկերության հագեցած գարնանային եթերաշրջանի նոր նախագծերը։